Մատչելիության հղումներ

logo-print

ԼՂ ԱԳՆ-ն կոչ է արել Մինսկի խմբին «հրապարակայնորեն և վճռականորեն դատապարտել Ադրբեջանին»


Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին «հրապարակայնորեն ու վճռականորեն դատապարտել Ադրբեջանին՝ իրավիճակի հետևողական սրման, տարածաշրջանում խաղաղության և կայունության խախտման համար»:

«Ադրբեջանի կողմից լարվածության նման սրումը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Ստեղծված իրավիճակում ԼՂՀ Պաշտպանության բանակը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։ Հնարավոր հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես ադրբեջանական կողմը, որը հերթական անգամ անպատասխանատու և անիմաստ արկածախնդրություն է ձեռնարկել»,- ասված է ԼՂ ԱԳՆ-ի պատշոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG