Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի արտգործնախարարների միջև


Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյան
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյան

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը հայտնում է, որ այսօր մերձդնեստրյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի և Մերձդնեստրի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վիտալի Իգնատևի միջև։

«Կողմերն անդրադարձել են ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններին և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակին։ Վիտալի Իգնատևը Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության իշխանությունների և ժողովրդի անունից լիակատար աջակցություն և զորակցություն է հայտնել Արցախին և հույս հայտնել, որ սեղմ ժամկետներում հնարավոր կլինի կայունացնել իրավիճակը։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով»,- հայտնում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության կայքէջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG