Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ շրջանակներում շարունակվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության թուլացմանն ուղղված դիվանագիտական ջանքերը:

ԵԱՀԿ մամուլի ծառայության աշխատակից Շիվ Շարման, «Արմենպրես»-ի հաղորմամբ, ասել է, որ ապրիլի 5-ի երեկոյան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ: Մինչ այդ, ապրիլի 4-ին Վիեննայում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, որին կհաջորդի Մինսկի խմբի ընդլայնված կազմով հանդիպումը:

ԵԱՀԿ Մշտական խորհուրդը բաղկացած է կազմակերպության անդամ 57 պետությունների ներկայացուցիչ դեսպաններից: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներն են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև համանախագահող երկրներ Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG