Մատչելիության հղումներ

Տավուշի մարզում զինվոր է վիրավորվել


Տավուշի մարզի Բերդ քաղաքի սահմանապահ դիրքերում այսօր զինվոր է վիրավորվել։ Պաշտպանության նախարարությունից հաստատեցին այս լուրը՝ նշելով, որ զինվորը վիրավորվել է հակառակորդի կրակոցից։

Նա Բերդ քաղաքի բնակիչ է, տեղափոխվել է նույն քաղաքի հոսպիտալ։ Ըստ պաշտոնական աղբյուրների, վիրավորն արդեն վիրահատվել է, վիճակը գնահատվում է ծանր։

Միաժամանակ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պնդում է, որ Հայաստանի սահմանամերձ գոտիներում լայնածավալ ռազմական գործողություններ չկան, չնայած կրակոցներ պարբերաբար հնչում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG