Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակը մեղադրել է Հայաստանին


«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացաված տարածքները ազատագրելու ճանապարհով»,- հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ Ահմեթ Այդընը:

«Անադոլու» գործակալության հետ զրույցում թուրք պաշտոնյան, մեկնաբանելով «Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցող լարվածությունը», նշել է, որ Թուրքիան միշտ աջակցել և աջակցում է «Ադրբեջանի՝ միջազգային մակարդով օրինական իրավունքին»:

«Հայաստանը, օկուպացնելով Լեռնային Ղարաբաղը, գործում է միջազգային իրավունքին հակառակ, քանի որ այդ հողերը Ադրբեջանի անքակտելի մասն են»,- ասել է Այդընը:

Թուրքական խորհրդարանի փոխխոսնակը նաև հայտարարել է, թե Երևանի վրա պետք է ճնշում գործադրել, որպեսզի «վերջ տա ապօրինի օկուպացիային»:

«Այս խնդրի լուծումը հնարավոր է միայն ադրբեջանական հողերի անհապաղ ազատագրմամբ»,- նաև ասել է Ահմեթ Այդընը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG