Մատչելիության հղումներ

«ԼՂ հակամարտությունն իրենից հատուկ վտանգ է ներկայացնում»․ Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ


Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյու, արխիվ
Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյու, արխիվ

Ղարաբաղյան հակամարտությունն իրենից հատուկ վտանգ է ներկայացնում, քանի որ այն Վրաստանի և ընդհանուր տարածաշրջանի վրա ազդելու պոտենցիալ ունի, Թբիլիսիիում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն:

Լահյուի խոսքերով, Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը արդեն մտահոգություն է հայտնել իրավիճակի սրման կապակցությամբ, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը:

«Հակամարտությունը միշտ բացասական ազդեցություն է թողնում ոչ միայն դրա անմիջական կողմերի, այլ նաև շրջապատի վրա»,- հայտարարել է Լահյուն՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Մինսկի խմբի առաջարկություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG