Իսրայելի Քնեսեթի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովը այսօր Երևանում Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի հետ հանդիպման ժամանակ խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ և կոչ է արել հաստատել խաղաղություն: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Քնեսեթի պատգամավորները նշել են, որ խնդրի միակ լուծումը խաղաղությունն է, որը երկարատև գործընթաց է: