Մատչելիության հղումներ

Մոսկվան աննպատակահարմար է համարում փոխել Մինսկի խմբի ձևաչափը․ Լավրով


ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով

Մոսկվան աննպատակահարմար է համարում փոխել ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի ձևաչափը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ճիշտ կլինի չփորձել քայքայել և զրոյացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը: Այն աշխատանքը, որին հասել են համանախագահները կողմերի հետ շփումների արդյունքում վերջին գրեթե տասը տարիների ընթացքում, շատ կարևոր նշանակություն ունի: [Կարգավորումը] ռուս-ամերիկյան-ֆրանսիական համախանագահների շրջանակից դուրս հանելու բոլոր գաղափարները հավանաբար կօգտագործվեն նրանց կողմից, ովքեր կուզենային, որ կարգավորման գործընթացը, եթե ոչ ամբողջովին խափանվի, ապա գոնե լրջորեն բարդանա և դժվարանա»,- ասել է Լավրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG