Մատչելիության հղումներ

Կրեմլը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերադառնալ հրադադարի ռեժիմին


ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով

Կրեմլը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին վերադառնալ հրադադարի ռեժիմին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դուք գիտեք, որ ինչպես Ռուսաստանի, Երևանի և Բաքվի, այնպես էլ համապատասխան միջազգային ինստիտուտների գծով ակտիվ ջանքեր են գործադրվում: Այդ ջանքերը կշարունակվեն, որպեսզի առաջին հերթին իրականություն դառնա հրադադարի ռեժիմին վերադարձը»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը:

Վլադիմիր Պուտինի խոսնակը հրաժարվել է որևէ մեկնաբանություն անել Ռուսաստանի կողմից հակամարտության երկու կողմերին զինամթերքի մատակարարումների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG