Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին ընդունել է «Երկրապահ կամավորականների միության» (ԵԿՄ) պատվիրակությանը՝ կազմակերպության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:

ԼՂ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է․ - «Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին և վերջին զարգացումներին վերաբերող հարցեր: Նախագահը նշել է, որ Պաշտպանության բանակն արդյունավետորեն իրականացնում է իր առաքելությունը՝ ապահովելով երկրի և ժողովրդի անվտանգությունը»

Բակո Սահակյանը բարձր է գնահատել «Երկրապահ կամավորականների միության» պատրաստակամությունը պաշտպանել հայրենի հողը՝ դա համարելով հայրենասիրության օրինակելի դրսևորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG