Մատչելիության հղումներ

Օտարերկրյա պետությունների ռազմական կցորդները հրավիրվել են Ադրբեջանի ՊՆ


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներին ծանոթացրել են շփման գծում ստեղծված իրավիճակին, հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

«Նրանց Միջազգային ռազմական համագործակցության վարչության ղեկավար, գեներալ-մայոր Հուսեյն Մահմուդովը բացատրել է հրադադարի ռեժիմի խախտման պատճառները, պաշտպանական առաջին գծի ուղղությամբ թշնական հարձակումների փորձերի, Հայաստանի Զինված ուժերի կողմից ադրբեջանական գյուղերի ուղղությամբ մեծ տրամաչափի զինատեսակներից կանոնավոր կրակոցների մասին ապացույցներ են ներկայացվել»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG