Մատչելիության հղումներ

logo-print

ԼՂ ՊՆ․ Հակառակորդի երեք հարվածային ԱԹՍ է ոչնչացվել


ԼՂ ՊԲ կողմից ապրիլի 2-ին խոցված անօդաչու թռչող սարքերից մեկը

ԼՂ ՊԲ կողմից ապրիլի 2-ին խոցված անօդաչու թռչող սարքերից մեկը

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ընթանալ թեժ բախումներ, հաղորդում է Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

«Հակառակորդը մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, այսօր՝ ժամը 11:20-ի սահմաններում հյուսիսարևելյան ուղղությամբ առաջին անգամ կիրառել է ТОС (Тяжелая огнеметная система) ծանր հրանետային համակարգեր: Նշված զինատեսակի կիրառումից ղարաբաղյան կողմը կորուստ չունի: Նույն ուղղությամբ հակառակորդը օգտագործել է երկու հարվածային անօդաչու թռչող սարք, իսկ 1-ը` հարավարևելյան ուղղությամբ, որոնց գործողությունները նպատակին չեն հասել: Բոլոր 3 հարվածային անօդաչու թռչող սարքերը ոչնչացված են», - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG