Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Ղարաբաղյան ուժերը նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը, ևս 5 տանկ են խոցել


ԼՂ ՊԲ հրետանին Մարտակերտի մոտ, 3-ը ապրիլի, 2016թ․

ԼՂ ՊԲ հրետանին Մարտակերտի մոտ, 3-ը ապրիլի, 2016թ․

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր: Ինչպես րոպեներ առաջ հաղորդեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ղարաբաղյան ուժերը հակառակորդին պատճառելով զգալի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ՝ մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը: Ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը հյուսիսարևելյան ուղղությամբ կորցրել է 3 տանկ, իսկ հարավարևելյան ուղղությամբ՝ 2 տանկ, ասված է հաղորդագրությունում:

Հետագա զարգացումների մասին Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը կտեղեկացնի առաջիկա հաղորդագրություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG