Մատչելիության հղումներ

Պաշտպանության բանակը առաջխաղացում է արձանագրել հյուսիսային ուղղությամբ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը առաջխաղացում է արձանագրել հյուսիսային ուղղությամբ, «Ազատության» հետ զրույցում ասաց Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե ադրբեջանական կողմը հայկական անօդաչու թռչող սարք է խոցել: Ընդհակառակը, պնդում են ՊԲ-ից, հայկական կողմն է խոցել ադրբեջանական անօդաչու թռչող սարք, որը ընկել է ադրբեջանական տարածքում` սահմանին մոտ: Այդպիսով` ընդհանուր առմամբ հայկական կողմը խոցել է ադրբեջանական չորս անօդաչու թռչող սարք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG