Մատչելիության հղումներ

logo-print

ԵԽԽՎ նախագահը կոչ է արել «հեռացնել հայկական զինուժը Ադրբեջանի օկուպացված տարածքներից»


ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտ

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտը, հորդորելով կողմերին հարգել հրադադարը և արագ վերադառնալ ղարաբաղյան խաղաղ կարգավորման բանակցություններին, հայտարարել է․- «Կոչ եմ անում հեռացնել ողջ հայկական զինուժը Ադրբեջանի օկուպացված տարածքներից՝ համապատասխան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի»:

Հիշեցնելով, որ Հայաստանը և Ադրբեջանը 2001 թվականին ԵԽԽՎ-ին միանալիս պարտավորվել էին կիրառել միայն խաղաղ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրենց հակամարտությունը լուծելու համար, Ագրամունտը կոչ է արել երկու երկրների կառավարություններին զերծ մնալ բռնություններից: Ագրամունտը նաև ողջունել է «Ադրբեջանի կողմից հայտարարված միակողմանի հրադադարը»:

Լեռնային Ղարաբաղը, հիշեցնենք, հերքել է Ադրբեջանի հայտարարությունը՝ ռազմական գործողությունները միակողմանի դադարեցնելու վերաբերյալ՝ ապատեղեկատվություն որակելով այն և հավելել՝ «Ղարաբաղի պաշտպանության բանակը պատրաստ է ընդառաջել և քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG