Մատչելիության հղումներ

Աստանան կոչ է անում խստորեն պահպանել հրադադարը


Տեսարան Ղազախստանի մայրաքաղաք Աստանայից

Տեսարան Ղազախստանի մայրաքաղաք Աստանայից

Ղազախստանի արտգործնախարարությունը այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի խախտման և մարդկային զոհերի մասին հաղորդումների կապակցությամբ:

Պաշտոնական Աստանան հայտարարում է, որ ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, և կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել ու խստորեն պահպանել հրադադարի մասին համաձայնությունները:

«Նովոստի-Կազախստան» լրատվական գործակալության փոխանցմամբ, սատարելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ՝ Ղազախստանը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով:

«Ղազախստանի Հանրապետությունը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փոխզիջումային լուծումների որոնման գործընթացի ինտենսիվացման օգտին և ակնկալում է շահագրգիռ կողմերի կառուցողական տրամադրվածությունը՝ առաջընթացի հասնելու հակամարտության կարգավորման գործում», - ասված է փաստաթղթում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG