Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետն անցկացրել է խորհրդակցություն ԼՂ հակամարտության հարցով


Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ:

Վրաստանի կառավարության հաղորդագրության համաձայն, Կվիրիկաշվիլին այսօր անցկացրել է խորհրդակցություն՝ արտգործնախարարի, ուժային կառույցների ղեկավարների, խորհրդարանականների մասնակցությամբ: «Վարչապետը անհանգստություն է հայտնել՝ կապված Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողությունների հետ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում», - ասված է հաղորդագրությունում:

Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ հույս ունի՝ համաշխարհային հանրության ջանքերով իրավիճակը կհանդարտվի՝ ապահովելով խաղաղություն և կայունություն տարածաշրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG