Մատչելիության հղումներ

«Ազատ դեմոկրատները» կոչ է անում միջազգային հանրությանն անցնել հասցեական գնահատականների


Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին, միջազգային կառույցներին և քաղաքակիրթ աշխարհին՝ կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարություններից ու կոչերից անցնել հասցեական գնահատականների և մշակել կոնկրետ գործողությունների պլան՝ Ադրբեջանի սանձարձակ պատերազմական գործողություններին վերջ դնելու համար։

«Այլապես, ռազմական գործողությունները կտարածվեն ամբողջ տարածաշրջանով, որն էլ հղի է մոլորակի վրա մի նոր թեժ կետի առաջացմամբ՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով», - ասված է Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG