Մատչելիության հղումներ

Հայաստանում Բելառուսի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ


Բելառուսի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին, արխիվ

Բելառուսի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին, արխիվ

Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը հրավիրվել է Հայաստանի արտգործնախարարություն։

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, հանդիպմանն արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դեսպանին հայտնել է հայկական կողմի խորը տարակուսանքը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների վերաբերյալ Բելառուսի արտգործնախարարության հայտարարության մեջ տեղ գտած մի շարք դրույթների կապակցությամբ:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր՝ հետևողականորեն հանդես ենք գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ստացած սկզբունքներին և չափանիշներին համապատասխան, և առաջին հերթին՝ սուվերենության պահպանման և ապահովման, տարածքային ամբողջականության և պետությունների սահմանների անխախտության սկզբունքների և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ-ի որոշումների հիման վրա», - մասնավորապես ասված է Բելառուսի ԱԳՆ-ի հրապարակած հաղորդագրությունում:

Իգոր Նազարուկին հայտնվել է, որ նման հայտարարությունը չի համապատասխանում հայ-բելառուսական հարաբերությունների ոգուն և հակադրվում է ՀԱՊԿ ու միջազգային այլ կառույցների շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորություններին, վնաս է հասցնում բանակցային գործընթացին՝ խրախուսելով ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG