Մատչելիության հղումներ

«Ադրբեջանը պատրաստ է հրադադար հայտարարել, եթե առաջինը դա անի Հայաստանը»,- թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ, Վաշինգտոնից վերադառնալիս, Ստամբուլի օդանավակայանում հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ հավելելով, թե այդ մասին Ալիևն իրեն ասել է հեռախոսազրույցի ժամանակ:

Էրդողանը Վաշինգտոն էր մեկնել Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Նույն նպատակով Վաշինգտոնում գտնվող Իլհամ Ալիևը հակամարտության գոտում բախումներով պայմանավորված՝ ընդհատել էր այցն ու վերադարձել Ադրբեջան:

Շփման գծում սկսված բախումների պատճառով Վաշինգտոն կատարած այցն ընդհատել էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նախօրեին հրավիրած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Սարգսյանը, մասնավորապես, ասել էր՝ «Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Սրանք 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո ամենախոշորամասշտաբ գործողություններն են, որ փորձեցին և հիմա էլ փորձում են իրականացնել Ադրբեջանի Զինված ուժերը»:​

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG