Մատչելիության հղումներ

Տոնոյան․ «Հայկական կողմը պատրաստ է ցանկացած զարգացման»


Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին:

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հանդիպմանը ներկայացվել է Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի վերաբերյալ բրիֆինգ, որի ընթացքում պարզաբանվել է Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և հակառակորդի հարձակողական գործողությունները կասեցնելուն ու չեզոքացնելուն ուղղված Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի գործողությունների բովանդակությունը: Քննարկվել են նաև Ադրբեջանի ագրեսիայի հնարավոր պատճառները և դրանից վերջինիս սպասելիքները:

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն իր խոսքում նշել է, որ հայկական կողմը պատրաստ է ցանկացած զարգացման, անհրաժեշտության դեպքում՝ ընդհուպ մինչև ուղղակի ռազմական աջակցության Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը:

Հանդիպման վերջում պաշտպանության նախարարի առաջին տեղակալը պատասխանել է ներկաների հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG