Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պնդում է, թե «միակողմանիորեն» դադարեցրել է ռազմական գործողությունները


ԼՂ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «սուտ» է որակում Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, ընգծելով, որ «թեժ մարտերը շարունակվում են»:

Ադրբեջանի զինուժը «միակողմանիորեն» որոշում է կայացրել դադարեցենել «թշնամու դեմ իրականացվող հակահարձակումն ու պատասխան գործողությունները և ձեռնամուխ լինել ազատագրված տարածքների ամրացմանը»՝ հաշվի առնելով «միջազգային կառույցների հորդորներն ու երկրի կողմից իրականացվող խաղաղասիրական քաղաքականությունը»:

Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az տեղեկատվական կայքը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը: «Եթե Հայաստանի զինուժը չդադարեցնի սադրիչ գործողություններն ու շարունակի գնդակոծել խաղաղ բնակավայրերն ու մարտական դիրքերը, Ադրբեջանի զինված ուժերը դարձյալ հարձակման կանցնեն, օգտագործելով իրենց տրամադրության տակ եղած սպառազինությունը»,- ըստ haqqin.az-ի, նշված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:

Արձագանքելով այս հայտարարությանը, Հայաստանի ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ «Ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է, այն չի նշանակում միակողմանի հրադադար»:

Քիչ առաջ, «Ազատության» հետ զրույցում, Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը «սուտ» որակեց նաև ԼՂ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, ընդգծելով, որ «հենց այս պահին թեժ մարտերը շարունակվում են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG