Մատչելիության հղումներ

Պաշտպանության փոխնախարարը դեսպաններին ներկայացրել է իրավիճակը


Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյան, արխիվ
Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյան, արխիվ

Այսօր երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի դեսպաններին, Եվրամիության պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատուին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Տոնոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում ձևավորված իրավիճակը և հակառակորդի հարձակողական գործողությունները կասեցնելուն ու չեզոքացնելուն ուղղված հայկական կողմի գործողությունների բովանդակությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG