Մատչելիության հղումներ

Լայնամասշտաբ հակամարտությունը ոչ ոքի ձեռնտու չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը շատ ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղ հակամարտության գոտու շփման գծում իրադարձությունների զարգացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին vesti.ru-ի հետ զրույցում նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Գիշերվա իրադարձությունները կարող են բերել լայնամասշտաբ հակամարտության: Դա ոչ ոքի ձեռնտու չէ, բոլորին անհրաժեշտ է միայն խաղաղություն: Այս հարցով ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումը բազմիցս հնչեցվել է. այն է՝ կրակի դադարեցում և ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորում»,- շեշտել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան բախումներ են սկսվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով: Երկու կողմերից հաղորդվում են կորուստների մասին, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG