Մատչելիության հղումներ

logo-print

Ֆրանսիան կոչ է անում անհապաղ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ


Ֆրանսիայի ԱԳՆ շենքը Փարիզում

Ֆրանսիայի ԱԳՆ շենքը Փարիզում

Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի գծի մերձակայքում միջադեպերով, ցավում է մարդկային կյանքերի կորստյան կապակցությամբ, հատկապես՝ քաղաքացիական անձանց, որոնց այդ միջադեպերն արդեն հանգեցրել են, և կոչ է անում կողմերին հարգել հրադադարը։

Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրությունում, որը հրապարակված է գերատեսչության պաշտոնական կայքէջում, նաև ասված է. - «Մոտ երեք տասնամյակ շարունակվող այս հակամարտությունը կարող է կարգավորվել միայն կողմերի միջև բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հովանու ներքո, որին մենք ամբողջությամբ սատարում ենք։ Հետևաբար, Ֆրանսիան կոչ է անում անհապաղ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք ջանքեր չենք խնայի այդ ուղղությամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG