Մատչելիության հղումներ

ՀՀՇ-ն դատապարտում է Ադրբեջանի գործողությունները


«Հայոց համազգային շարժում» կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից փխրուն խաղաղության խաթարմանն ուղղված գործողությունները: Դրանք, ըստ կուսակցության, համարժեք գնահատականի չարժանանալու դեպքում՝ կարող են վերաճել լայնամասշտաբ ռազմական գործողությունների:

«ՀՀՇ-ն իր զորակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությանը, իշխանություններին, զինված ուժերին` վերահաստատելով, որ ողջ հայ ժողովուրդը, առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետությունը, ֆիզիկապես և բարոյապես սատար է կանգնելու Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիային դիմակայելու և հերթական անգամ խաղաղություն պարտադրելու արդարացի գործում»,- ասված է կուսակցության հաղորդագրությունում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG