Մատչելիության հղումներ

Քիչ առաջ Ստեփանակերտից Երևանի «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ևս երեք զինծառայող:

Հոսպիտալից «Ազատության»-ը փոխանցեցին, որ երկու զինծառայողների վիրահատությունն ավարտվել է, ևս մեկը զինծառայողի պատրաստում են վիրահատության:

«Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը խոստացել է առաջիկա ժամերին իջնել և պատասխանել լրագրողների հարցերին:

Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղից «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էին տեղափոխվել պայմանագրային և ժամկետային երեք զինծառայողներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG