Մատչելիության հղումներ

ԼՂ ԱԳՆ․ «Հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես ադրբեջանական կողմը»


«Ադրբեջանի կողմից լարվածության նման սրումը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Ստեղծված իրավիճակում ԼՂՀ Պաշտպանության բանակը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները»։

Քիչ առաջ նման հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի արտգործախարարությունը, որում նաև նշված է՝ «Հնարավոր հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես ադրբեջանական կողմը, որը հերթական անգամ անպատասխանատու և անիմաստ արկածախնդրություն է ձեռնարկել։

Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչին հրապարակայնորեն ու վճռականորեն դատապարտել Ադրբեջանին՝ իրավիճակի հետևողական սրման, տարածաշրջանում խաղաղության և կայունության խախտման համար»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG