Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանն ու Նիկոլայ Բորդյուժան հեռախոսազրույց են ունեցել


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ‪Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ, Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։

Ավելի վաղ «Интерфакс-АВН» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովին, հաղորդել էր, որ Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ քարտուղարությունը մշտապես կապի մեջ են Հայաստանի ղեկավարության հետ։ «Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից սպառիչ տեղեկություններ ենք ստացել տեղի ունեցած զինված բախումների վերաբերյալ։ Կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի», - ասել էր Զայնետդինովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG