Մատչելիության հղումներ

Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել 4 խաղաղ բնակիչներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում


Ստեփանակերտ
Ստեփանակերտ

Ղարաբաղի առողջապահության նախարարությունից քիչ առաջ «Ազատությանը» տեղեկացրին, որ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել ևս 4 վիրավոր խաղաղ բնակիչ։

Նրանցից երկուսը Թալիշ գյուղից են, երկուսը՝ Մատաղիսից, ընդ որում, վիրավորվածներից մեկը Մատաղիսի գյուղապետ Զավեն Ավանեսյանն է։ Վնասվել է նրա լյարդը։ Բոլոր վիրավորներին արդեն վիրահատել են։ Բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն ծանր։ Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG