Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը


«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը և կոչ է անում միջազգային հանրությանը «միջոցներ ձեռնարկել` զսպելու տարածաշրջանում անկայունություն հարուցելու Ադրբեջանի ագրեսիվ ցանկությունը»:

«Ժառանգություն»-ը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և օժանդակել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին՝ տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը ապահովելու գործում: Կոչ է անում ողջ հայությանը համախմբել իր ուժերը և միասնական գործողություններով, ըստ անհրաժեշտության, պաշտպան կանգնել հայրենիքին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG