Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը կապի մեջ է միջազգային կազմակերպությունների հետ


Արման Թաթոյան, Հայաստանի օմբուդսմեն

Արման Թաթոյան, Հայաստանի օմբուդսմեն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հաղորդում է, որ օմբուդսմենը կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների հետ՝ հայկական քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ ադրբեջանական թիրախավորված հարձակողական գործողությունները նրանց ուշադրությանը ներկայացնելու և քննարկման հարց դարձնելու համար: Դրանք անդառնալի հետևանքներ առաջացնող հանցավոր ոտնձգություններ են մարդու բոլոր իրավունքների նկատմամբ։

ՄԻՊ-ը հաղորդում է, որ առանձնապես անընդունելի են ռազմական գործողությունները խաղաղ բնակիչների և, հատկապես, մանկական կրթական հաստատությունների ու երեխաների նկատմամբ:

«Մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ հատուկ նպատակով ստեղծված աշխատանքային խումբը ներկայում մանրամասն ուսումնասիրում է բոլոր տվյալները՝ միջազգային կազմակերպությունների հետ համապատասխան պաշտոնական հաղորդակցություն սկսելու և հայկական խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական անթույլատրելի գործողությունների վերաբերյալ հավաստի հիմքեր ներկայացնելու համար: Աշխատանքներ են տարվում միջազգային գործընկերներին ներկայացվելիք առաջարկներ ձևավորելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտել էր հայկական բնակավայրերի և խաղաղ բնակիչների վրա ադրբեջանական զինուժի հարձակումները, դրանք որակելով կյանքի իրավունքի դեմ ոտնձգող միջազգային մակարդակի հանցագործություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG