Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել Լավրովի, Զալբերի, ԵԱՀԿ ՄԽ միջնորդների հետ


ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, արխիվ

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման հետ կապված հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Այս մասին Ֆեյսբուքում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG