Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը արտաքին վտանգի դեպքում «կանգնելու է երկրի անվտանգության պաշտպանության դիրքերում»


«Հայ ազգային կոնգրես»-ը խստորեն դատապարտում է Ադրբեջանի՝ «իրավիճակը սրելու գործողությունները»: Կուսակցության հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․

«Անկախ գործող իշխանության հետ ներքաղաքական հարցերում մեր ունեցած հակասություններից և տարաձայնություններից, Հայ Ազգային Կոնգրեսը, հավատարիմ իր՝ ի սկզբանե և ոչ մեկ անգամ հռչակած սկզբունքի, արտաքին վտանգի դեպքում կանգնած է լինելու երկրի ներքաղաքական կայունության պահպանման և անվտանգության պաշտպանության դիրքերում։

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, բանակը պետք է վստահ լինեն, որ արտաքին ամեն կարգի ագրեսիայի դեմ միավորվելու է Հայաստանի ողջ քաղաքական և քաղաքացիական դաշտը։ Ադրբեջանի համապատասխան շրջանակները, նույնպես, սեփական փորձից, կարող են վստահ լինել, որ ներքաղաքական որևէ խնդիր չի կարող նշանակել հայ ժողովրդի բաժանում կամ պառակտում, և ագրեսիա իրականացնելիս հաշվարկներ անել դրա վրա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG