Մատչելիության հղումներ

Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին


Հիմքեթ Հաջիև
Հիմքեթ Հաջիև

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարում է, որ իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա։

«Հայաստանի զինված ուժերը ապրիլի 2-ի ծանր զինտեխնիկայի կիրառմամբ գնդակոծությունների է ենթարկել Ադրբեջանի զինված ուժերի դիրքերը շփման գծի ողջ երկայնքով» - հայտարարում է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիմքեթ Հաջիևը։

Ադրբեջանական կողմը նաև պնդում է, որ գնդակոծության է ենթարկվել սահմանամերձ գյուղերի բնակչությունը։ «Հակամարտության կարգավորման գլխավոր խոչընդոտը և շարունակվող միջադեպերի պատճառը, ինչպես բազմիցս հայտարարել է ադրբեջանական կողմը, հայկական զինուժի ներկայությունն է օկուպացված տարածքներում», - հայտարարում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG