Մատչելիության հղումներ

Շոյգուն բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու

Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ:

Այս գիշեր շփման գծի ողջ երկայնքով բախումներ են սկսվել:

«Այս առնչությամբ` ապրլի 2-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն արտակարգ հեռախոսային բանակցություններ է վարել իր գործընկերների` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված անհապաղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին», - ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունն է մեջբերում ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG