Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում հանդիպել են Ջոն Քերրին և Սերժ Սարգսյանը


Ջոն Քերրի, Սերժ Սարգսյան

Ջոն Քերրի, Սերժ Սարգսյան

Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Միացյալ Նահանգների մայրաքաղաքում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հանդիպմանն անդրադարձ է եղել բարձր մակարդակի հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին, միջազգային արդի խնդիրներին, մերձավորարևելյան ճգնաժամին, Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակին, առկա մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի ներկայիս փուլին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

«ՀՀ նախագահը ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպմանը մեծապես կարևորել է Միացյալ Նահանգների դերակատարումը տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման գործում, հատկապես՝ ԱՄՆ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող: Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ 2014թ. սեպտեմբերին կայացած եռակողմ հանդիպումը, ըստ Նախագահ Սարգսյանի, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԱՄՆ շահագրգռվածության օրինակներից մեկն է»,- ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG