Մատչելիության հղումներ

Առաջնագծում զինվոր է զոհվել


ԼՂ ՊԲ հաղորդմամբ, այսօր՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը:

«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Վ. Մելքոնյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշված է ԼՂ ՊՆ կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG