Մատչելիության հղումներ

logo-print

9-13 տարվա ազատազրկում՝ ադրբեջանցի լրագրողին սպանելու համար


Ռասիմ Ալիևը հիվանդանոցում, արխիվ

Ռասիմ Ալիևը հիվանդանոցում, արխիվ

Բաքվի ծանր հանցագործություների դատարանը լրագրող Ռասիմ Ալիևին մահվան հասցնելու գործով մեղադրվող հինգ անձի դատապարտել է 9-ից 13 տարվա ազատազրկման:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, դատարանը Էլշան Իսմայիլովին դատապարտել է 13, Արիֆ Ալիևվին՝ 12.5, Ջամալ Մամեդովին՝ 11, Սամիր Մուստաֆաևին և Քենան Մադատովին՝ 9 տարվա ազատազրկման:

Ադրբեջանցի լրագրողը դաժան ծեծի էր ենթարկվել ֆուտբոլի մասին ֆեյսբուքյան գրառման պատճառով: Ալիևը մահացել է 2015 թվականի օգոստոսի 9-ին հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել էին ծանր վիրավոր վիճակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG