Մատչելիության հղումներ

Շառլ Ազնավուրը կմասնակցի «Ավրորա» մրցանակաբաշխությանը


Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն ապրիլին Հայաստան կժամանի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Ազնավուրի մամուլի խոսնակ Քրիստինա Սարգսյանը:

«Մենք պատրաստվում ենք Հայաստան ժամանել, և ներկա կլինենք «Ավրորա» մրցանակաբաշխությանը»,-տեղեկացրեց նա:

Նշանավոր ֆրանսահայ երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ:

2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG