Մատչելիության հղումներ

logo-print

Ապրիլի 7-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները Բաքվում կհանդիպեն


Ռուսաստանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը, արխիվ

Ռուսաստանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը, արխիվ

Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Էլմար Մամեդյարովը և Մոհամադ Ջավադ Զարիֆը ապրիլի 7-ին կհանդիպեն Բաքվում, այս մասին պաշտոնապես հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հինգշաբթի օրը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ արտգործնախարարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային համագործակցությունում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ «Մասնավորապես նախատեսվում է քննարկել տրանսպորտային ծրագրերի հեռանկարները և Կասպիցում բազմակողմ համագործակցության հարցերը», - ասել է Զախարովան։

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևն ավելի վաղ ասել էր, որ երեք երկրների արտգործնախարարները Բաքվում պլանավորում են քննարկել երկկողմ և եռակողմ ծրագրերի իրականացման հարցերը, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ծրագիրը։

Ակնկալվում է, որ արտգործնախարարների եռակողմ հանդիպումը նոր լիցքեր կհաղորդի Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցությանը։

Հիշեցնենք, որ Իրանը և Ադրբեջանը Աստարայի մոտ միացնում են իրենց երկաթգծերը, ըստ էության, հնարավորություն ստեղծելով միացնելու Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի երկաթուղային ցանցերը։

XS
SM
MD
LG