Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի ասորիների Նոր տարին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Նախագահի ուղերձում մասնավորապես ասված է. - «Մաղթում եմ, որ բնության վերածնունդը խորհրդանշող այս տոնը նոր հաջողություններ բերի և նոր ծրագրերի իրականացման սկիզբ դառնա մեր եղբայր ասորի ժողովրդի համար:

Թող սիրո և պտղաբերության այս գարնանային տոնը ուղեկցի գալիք ողջ տարվա ընթացքում և թող հեռու մնան պատերազմներն ու փորձությունները:

Հայաստանի ասորական համայնքին մաղթում եմ երջանկություն և բարօրություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG