Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Ինտենսիվ հրետակոծության են ենթարկվել Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը


Հայ զինվորները մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Հայ զինվորները մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Մարտի 31-ին և լույս ապրիլի 1-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունը պահպանվել է:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2700 կրակոց:

Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը տեղեկացնում է, որ շփման գծի գրեթե բոլոր հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի ականանետներ և նռնականետներ: Հատկապես ինտենսիվ հրետակոծության են ենթարկվել առաջնային գծի հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը, որոնց ուղղությամբ 60 և 82 միլիմետրանոց ականանետներից արձակվել է 52 արկ:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատժիչ գործողությունների և վերջիններիս ստիպել ձեռնպահ մնալ իրադրությունը սրելու հետագա քայլերից», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG