Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյանն ու Ուորլիքը քննարկել են ԼՂ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման հնարավորությունները


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ԱՄՆ-ում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ամերիկացի համանախագահի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական խախտումների վրա։

«Բաքուն, անտեսելով համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահության հատուկ ներկայացուցչի համատեղ կոչը՝ հանդարտություն պահպանել կրոնական տոների օրերին, ակտիվացրել է հրադադարի կոպտագույն խախտումները Սուրբ Զատիկի նախաշեմին և օրերին», - նշել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Էդվարդ Նալբանդյանը ընդգծել է, որ Ադրբեջանի նման սադրանքները օրինաչափություն են դարձել։ «Նույնը կատարվում է նաև բանակցային գործընթացում։ Եթե նախկինում Բաքուն զանազան միջոցներով խոչընդոտում էր բանակցությունները, փորձում էր հարցը տեղափոխել այլ հարթակներ, ապա այժմ, հավանաբար, տեսնելով իր քայլերի անարդյունավետությունը, ոչինչ չի կարողացել հորինել, քան Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից հրաժարվելը»։

Արտգործնախարարը շեշտել է, որ, անշուշտ, սա բանակցային գործընթացի և համանախագահների վրա ճնշում գործադրելու հերթական ապարդյուն փորձ է։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման հնարավորությունների շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG