Մատչելիության հղումներ

ԿԲ-ի և KfW-ի միջև ստորագրվել է 20 միլիոն եվրո արժողությամբ վարկային պայմանագիր


Հայաստանի կենտրոնական բանկի և Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկի միջև այսօր ստորագրվել է «Հայաստանի բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում 4-րդ փուլ» վարկային պայմանագիր՝ ընդհանուր 20 միլիոն եվրո արժողությամբ:

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, վարկային միջոցների տեղաբաշխումն իրականացվելու է առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով, որոնք կրելու են միջոցների տեղաբաշխման վարկային ռիսկը:

Վարկային միջոցներն ուղղվելու են մարզերում և Երևանում հիփոթեքային վարկավորմանը և էներգախնայողական հիփոթեքային վարկավորմանը: Վարկային պայմանագրի նպատակն է ապահովել կայուն և արդյունավետ հիփոթեքային վարկավորման շարունակական զարգացում:

Գործակցության շրջանակում նախատեսվում է նաև տեխնիկական աջակցության միջոցառումներ, որոնց ներքո ծրագրի շահառուներին կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG