Մատչելիության հղումներ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ է մահացել


«Նուբարաշեն» ՔԿՀ
«Նուբարաշեն» ՔԿՀ

Այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է ցմահ դատապարտյալ Հենրիկ Հովնիկյանը։

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից «Ազատության»-ը փոխանցեցին, որ մահվան պատճառները կհայտնեն նշանակված դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Հովնիկյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից մարտի 24-ին տեղափոխվել էր դատապարտյալների հիվանդանոց, ապա մարտի 25-ին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

ՔԿՀՎ հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, Հովնիկյանը դատապարտված էր Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 3,7,8, 11-րդ կետերով (սպանությունը՝ զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով, այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով) և Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մարդուն առևանգելը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG