Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ոստիկանությունը որոնում է Սիբիրում անհետ կորած ամերիկացի ուսանողին


Ռուսաստանի ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է տանում, փորձելով հայտնաբերել Սիբիրի սառնամանիքային պայմաններում մարտի 27-ից անհետացած ամերիկացի ուսանողին:

Ռուսաստանի Բուրյաթական ինքնավար մարզի քննիչները հայտարարել են, որ 25-ամյա Քոլին Մեդսենը, ով Մոսկվայի պետական լեզվագիտական համալսարանի ուսանող է և գերազանց տիրապետում է ռուսերենին, մի խումբ ուսանողների հետ ժամանել էր Արշեն հանգստավայր, որտեղից անհետացել է մարտի 27-ին:

«Մինչ մյուսները քնած էին, նա դուրս է եկել հյուրատնից և անհետացել», - հայտնել են քննչական ծառայությունից:

Մեդսենի անհետացումից հետո եղանակային պայմանները վատթարացել են, տեղացել է ձյուն և սառնամանիքներ են սկսվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG