Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Ադրբեջանական զինուժը կիրառել է ականանետներ և նռնականետներ


Հայ զինվորը մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ

Հայ զինվորը մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ

Մարտի 30-ին և լույս 31-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (5 արկ), արևելյան ուղղությամբ՝ ՀԱՆ-17 տիպի նռնականետ (10 արկ):

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն», - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG