Մատչելիության հղումներ

Մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներում:

Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է հակաօդային պաշտպանության և ավիացիոն զորամասերում, թիկունքային ստորաբաժանումներում, թռիչքաուսումնական կենտրոնում, զորամասերի հրամկազմի հետ քննարկել է առկա խնդիրները, թիկունքային և սպառազինության ապահովման արդյունավետության բարձրացման հարցերը և առաջիկա հիմնական անելիքները:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից առանձնակի ուշադրության են արժանացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումները, մասնավորապես` ռազմական նշանակության մի շարք օբյեկտների բարեկարգմանն ուղղված կապիտալ շինարարական աշխատանքները, օժանդակ շինությունների վերակառուցման ընթացիկ ու հեռանկարային ծրագրերը:

Շրջայցի ընթացքում բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի կողմից խրախուսվել են արժեքավոր նվերներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG