Մատչելիության հղումներ

Գյուղնախարարությունը դարձյալ զգուշացնում է սպասվող ցրտահարության մասին


ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» տվյալներով` ս․թ. մարտի 30-ի լույս 31-ի և 31- ի լույս ապրիլի 1-ի գիշերային ժամերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, առանձին հատվածներում, օդում հնարավոր են մինչև -2, իսկ հողի մակերևույթին` անհամեմատ ավելի ցածր ջերմաստիճաններ։

Այս մասին հաղորդում է Գյուղատնտեսության նախարարությունը՝ գյուղացիական տնտեսություններին հորդորելով «ցուցաբերել զգոնություն, անհրաժեշտության դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG